Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Հղիության 41-րդ շաբաթ. morevmankan.am

Հղիության 41-րդ շաբաթ. morevmankan.am

41-շաբաթյա ժամկետում երեխան լիարժեք պատրաստ է ծնվելուն, և այս պահին հղիությունն արդեն կարող է համարվել գերհասուն: Ապագա մայրն ավելի է ծանրացած, իսկ պլացենտան երեխային տալիս է ավելի ու ավելի քիչ օգտակար նյութեր: Բժիշկները գերհասուն հղիությունը որոշում են արյան հետազոտությամբ և պտղաջրերի լուսավորման օգնությամբ:

Հղիությունն այս ժամկետում հաճախ դառնում է գերհասուն, հաստանում են փոքրիկի գանգի ոսկրերն ու գաղթունները, ինչի պատճառով նրա գլուխն ավելի դժվար կփոխի իր ձևը ծննդաբերական ուղիներով անցնելիս: Այնուամենայնիվ, դա միշտ չի լինում: «Չափազանց երկարատև» հղիությունը կարող է լինել նաև ոչ գերհասուն, այսինքն, միանգամայն նորմալ: Բժիշկները հղիությունը կարող են համարել երկարաձգված, եթե հղիի դաշտանային ցիկլը եղել է 30 օրից ավելի: Ասում են, որ կինը երեխային պետք է կրի 10 ցիկլ, այնպես որ, որքան ցիկլը երկարատև է, այնքան երկար կլինի հղիությունը: Նաև երկարաձգված կարող է համարվել հղիությունը, որի ժամանակ օվուլյացիան կամ բեղմնավորումը տեղի է ունենում դաշտանային ցիկլի վերջին ավելի մոտ: Երեխային սովորականից ավելի երկար կրելը կարող է նաև փոխանցվել ժառանգորեն:

Մոր վիճակը


Ոչ շատ արտահայտված արյունային արտադրությունը սեռական ուղիներից, լորձային խցանի հեռացումը, կղանքի թեթև թուլացումը մոտակա ծննդաբերության մասին են խոսում: Այդ մասին վկայում է նաև որովայնի իջեցումը: Երեխայի գլուխը իջնում է մոր կոնքի խոռոչ: Սովորաբար որովայնն սկսում է իջնել ծննդաբերությունից 2-3 շաբաթ առաջ: Եթե դա առաջնեկ երեխան չէ, ապա արգանդի հատակի իջեցումը ծննդկանի համար կարող է գրեթե աննկատ մնալ: Առաջնածինների և կրկնածինների մեջ ծննդաբերությանը արգանդի վզիկի նախապատրաստման մեջ տարբերություն կա: Առաջնածինների արգանդի վզիկը սկզբում կարճանում է, հետո հարթվում և միայն հետո բացվում: Կրկնածինների մոտ այս գործընթացը միաժամանակ է կատարվում, և վզիկի կարճացումն անցավ է ընթանում:

Ի՞նչ անել


Կրկին ստուգել ծննդատուն տանելու համար պատրաստված պայուսակը, հետևել մոտալուտ ծննդաբերության նախանշաններին: Դրանք են՝ ոչ շատ արյունային արտադրությունը սեռական ուղիներից, լորձային խցանի դուրս գալը, կղանքի թուլացումը, որովայնի իջեցումը:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ